![]()
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր՝ ժամը 01:59-ին և կավարտվի 23:00-ին`ուղիղ եթերի մեկնարկից անմիջապես առաջ։
Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական էջը։
Առցանց քվեարկության երկրորդ փուլը կմեկնարկի ուղիղ եթերի ժամանակ` վերջին երգի կատարումից հետո։ Քվեարկությունը կտևի 15 րոպե։
Քվեարկության համար պետք է․
այցելել vote.junioreurovision.tv կայք,
դիտել բոլոր ելույթների նախադիտումները,
անվճար քվեարկել Հայաստանը 08 համարի ներքո ներկայացնող Naré-ի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր):
Քվեարկել հնարավոր է աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից։
![]()