![]()
Օլիմպիական փուլը սկսված է, և յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է օլիմպիական խաղերին։
Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Խնդիր է դրված լավ մասնակցելու, որ այս առաջիկա երկու տարիների շրջափուլը լավ սկսենք և լավ մեկնարկ ապահովենք։ Աշխարհի առաջնությանը մասնակցող յուրաքանչյուր մարզիկ պետք է մոտիվացված լինի և ձգտի արդյունքներ ցույց տալ՝ առնվազն մեդալներ նվաճել։ Մարզումները լավ են ընթանում, ինչից ելնելով էլ ակնկալվում են լավ արդյունքներ։
Հաջորդ տարի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Հայաստանում՝ Երևանում, իսկ դրան հաջորդող տարում կայանալու են Օլիմպիական խաղերը։ Ես կարծում եմ, որ մենք մեր բոլոր պլանները կառուցելիս այս երկու հանգրվանին ճիշտ հասնելու և պատշաճ պատրաստությամբ հասնելու խնդիր պետք է դնենք»,- ասել է նա։
![]()