Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանավորված։ Դատարանը կալանքի ժամկետը երկարաձգել է 2 ամսով։

Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։

Այս նույն մեղադրանքներով կալանավորվել է նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։

Հոկտեմբերի 23-ին Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարաձգվել է երկու ամսով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ