Արտահերթ ընտրություններին կալոդներով կաշառք բաժանել ու ավտոբուսներով մարդ բերել չի ստացվելու. Չախոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հայտարարությանն այն մասին, թե իրենց քաղաքական ուժը պատրաստ է արտահերթ ընտրությունների:

«Կալուգացի Սամոյի ուժեղ զարմիկը հայտարարել է, թե պատրաստ են արտահերթ խորհրդարանակն ընտրություններին:

Սրանք դեռ չեն հասկացել, որ արտահերթ ընտրություններն իրենց ջարդը տալու և խաղաղությունը վերջնական հաստատելու համար է: Արտահերթ ընտրություններին կալոդներով կաշառք բաժանել ու ավտոբուսներով մարդ բերել չի ստացվելու»,- հայտարարել է Չախոյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ