![]()
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն տիկին Իվանա Ժիվկովիչը 2026թ․ հոկտեմբերի 26-31-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) բարձր մակարդակի հատվածի հանդիպումներին։
Նա կգլխավորի ՄԱԶԾ պատվիրակությունը և կմասնակցի պաշտոնական միջոցառումների, բարձր մակարդակի քննարկումների և ռազմավարական երկխոսությունների, որոնք միտված են արագացնելու Կունմինգ-Մոնրեալի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումը, խթանելու կենսաբազմազանության ֆինանսավորումը և համաշխարհային հանձնառությունները վերածելու ազգային և տեղական մակարդակներում շոշափելի գործողությունների։
Այս քննարկումները կընդգծեն հանձնառություններից իրական արդյունքների անցնելու, կենսաբազմազանության համար պետական և մասնավոր ֆինանսավորման մոբիլիզացման, բնապահպանական առաջնահերթությունները տնտեսական և զարգացման պլաններում ներառելու, ինչպես նաև տեղայնացված և մարդակենտրոն իրականացում ապահովելու անհրաժեշտությունը։
Տիկին Ժիվկովիչի առաքելությունը նաև կհաստատի ՀՀ կառավարության, զարգացման գործընկերների և ՄԱԶԾ-ի միջև ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև հնարավորություն կտա ամփոփել Հայաստանում ՄԱԶԾ-ի տեղում արձանագրած մի շարք արդյունքներ։
COP17-ի շրջանակում նախատեսված միջոցառումներից հետո տիկին Ժիվկովիչը կայցելի Սյունիքի մարզ՝ ծանոթանալու ՄԱԶԾ-ի և գործընկերների աջակցությամբ իրականացվող մի շարք նախաձեռնությունների։ Այցերը կհավաստեն, թե ինչպես են գործընկերությունները զարգացման առաջնահերթությունները վերածում գործնական լուծումների տեղական մակարդակում՝ նպաստելով հանրային ենթակառուցվածքների բարելավմանը, ներառական համայնքային ծառայությունների ընդլայնմանը, սոցիալական պաշտպանության ամրապնդմանը և համայնքների կողմից առաջնորդվող տնտեսական վերափոխմանը։
![]()