![]()
ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման գործընթացում իրականացվել են փոփոխություններ։
Ըստ այդմ՝
կարգավորվել է մանկատան այն շրջանավարտների և սաների բնակարանային ապահովման հարցը, որոնք ձեռք են բերել բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք, սակայն անհրաժեշտ գործընթացները դեռ չեն ավարտել կամ ԲԳՎ ստանալու համար դիմել են սահմանված ժամկետի ավարտից հետո,
բարձրացել է բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը․ 6,3 մլն դրամի փոխարեն այն կազմում է 8,7 մլն դրամ։
Բնակարանի գնման վկայագիր ստանալու համար դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 15-ն է, իսկ գործողության վերջնաժամկետը՝ 2027 թվականի հուլիսի 1-ը։
![]()