Երևանում «Հյունդայի» ավտոբուսը կnղաշրջվել է․ 11 վիրավորները օտարերկրացիներ են

Հոկտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Հյունդայի» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել է տարբեր բժշկական կենտրոններ։

Ավտոբուսը հաշվառված է «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԱԼ» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ բոլոր վիրավորները օտարերկրացիներ են։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ