Միջին նորոգման աշխատանքներ կիրականացվեն Գյումրու Մուշ թաղամասի փողոցներում

Վարչապետի հանձնարարությամբ Գյումրիում իրականացվելիք ճանապարհների միջին նորոգման աշխատանքների շրջանակում կնորոգվեն Մուշ թաղամասի փողոցները։ Այս մասին հայտնում է մարզպետի աշխատակազմը։

Նախօրեին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է առաջիկայում մեկնարկող աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում մարզպետն ընդգծել է աշխատանքների պատշաճ կազմակերպման, սահմանված պահանջներին համապատասխան որակի ապահովման և ժամկետների պահպանման կարևորությունը։

Մարզպետը նաև հանձնարարել է աշխատանքների իրականացման ընթացքում հաշվի առնել եղանակային պայմանները՝ դրանք արդյունավետ ու որակյալ իրականացնելու նպատակով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ