![]()
World Travel Awards մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն 2026։
Այս մասին տեղեկացնում է Զբոսաշրջության կոմիտեն:
«Միջազգային այս հեղինակավոր մրցանակը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, դարավոր ավանդույթներն ու զբոսաշրջային գրավչությունը։
Այս ճանաչումը Հայաստանի համար նոր հնարավորություն է՝ միջազգային հարթակներում առավել տեսանելի դարձնելու իր մշակութային արժեքները և ներկայանալու, որպես յուրահատուկ զբոսաշրջային ուղղություն»,- ասվում է հաղորդագրությունում։
![]()