![]()
«Եթե կան մարդիկ, որոնք, ՔՊ-ում և հեղափոխական թիմում լինելով, գործելու են հանրապետականների մեթոդներով, նրանց շատ կարճ ճանապարհ է մնացել: Իմիջիայլոց, այդ թվում՝ մի շարք մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվում, և հույս ունեմ՝ քրեական պատասխանատվության են ենթարկվելու»:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե տպավորություն է, որ պետական կառավարման համակարգը հանրապետականացվում է:
«Նրանք, ովքեր մտածում են, որ ՔՊ-ում հնարավոր է գործել «հանրապետական» մեթոդներով, նրանց շատ քիչ ժամանակ է մնացել, վերջում հայտնվելու են այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն: Սա ուղիղ և պաշտոնապես ասում եմ, ոչ պաշտոնապես էլ եմ ասել»,- ասել է Փաշինյանը:
Այս համատեքստում նա անդրադարձել է առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված «աղմուկին», հնարավոր ճնշումների մասին խոսակցություններին՝ տեղեկացնելով, որ թիմակիցներին ասել է՝ որևէ նման հայտարարություն անարձագանք չպետք է մնա:
«Եթե ճիշտ են այդ հայտարարությունները, պետք է հրաժարական տաք, գնաք: Եթե սխալ են, դատի՛ տվեք, գնացե՛ք, դատարանո՛վ ապացուցեք, թող դատական ակտ լինի, որ հայտարարությունը սխալ է: Եթե ակտը չեղավ, պաշտոնանկ եք լինելու: Շատ հստակ և ուղիղ ասել եմ. նրանք, ովքեր մտածում են, թե ՔՊ-ում կարելի է գործել Հանրապետականի մեթոդներով, չեն կարող ՔՊ-ի և ինձ հետ որևէ կապ ունենալ: Նրանց շատ կարճ ճանապարհ է մնացել»,-ասել է նա:
![]()