Կփորձենք համոզել՝ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց, կարող է գնանք արտահերթ ընտրությունների

«Ես ասել եմ ադրբեջանական կողմին, որ մեզ համար ընդունելի չէ, որ մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացվում, որովհետև դա մեր օրակարգն է, նրանք ասել են, որ ընդունում են և միջամտելու իրավունք չունեն, պարզապես նրանք մեզ իրազեկում են, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիքորոշում»։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մենք այսպես թե այնպես փոխելու ենք Սահմանադրությունը, դա արդեն իսկ մեր նախընտրական և Կառավարության ծրագրի մաս է, ի՞նչն է մեզ խանգարում, որպեսզի հաճելին համատեղենք օգտակարի հետ»,- նկատել է նա՝ հավելելով. «Ընդդիմության մեր գործընկերներին կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց, կարող է գնանք արտահերթ ընտրությունների»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ