Իրանք ասում են՝ եկեք քյաբաբ-խորոված ուտենք, «Բրաբուս» առնենք. Փաշինյանը՝ COP-17-ի ծախսերի քննադատողների մասին

«Իրանք ասում են՝ ի՞նչ COP, եկեք գնանք քյաբաբ-խորոված ուտենք, «Բրաբուս» առնենք»:

Այս մասին ճեպազրույցում լրագրողի՝ COP-17-ի ընթացքում ծախսված 31 միլիոնի վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ, որ մարդիկ հարցնեն, ասեն «where are you from?», մենք էլ պատասխանենք՝ «Armenia», դեպքերի 80 տոկոսում մեզ կպատասխանեն «Ռումինիա՞, Ալբանիա՞»: Մինչև մենք կփորձենք նկարագրել, որ ոչ, Հայաստան, մեծ հիասթափություն կապրենք»,- նշել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ