![]()
2031 թվականի մասին հարցը ծագել է այն տրամաբանությամբ, որ 2026-ին ընտրություններ են եղել, և գործող խորհրդարանի մանդատը 5-ամյա է, իսկ Կառավարությունն էլ 2026-2031 թվականներին գործելու ժամկետ ունի: Ես այդ տրամաբանությամբ եմ ասել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախորդ Կառավարության նիստի շրջանակում արած իր այն հայտարարությանը, թե առաջիկա անելիքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, իսկ դրա կոնկրետ ժամանակացույցը մինչև 2031 թվականն է:
«Եթե ավելի կոնկրետացնել է պետք ժամկետները, կարծում եմ՝ մենք 2027-2028 թվականներին պետք է ստորագրենք: Այս տարի դժվար հասցնենք: Պետք է Ադրբեջանի հետ շարունակական աշխատենք»,- ասաց նա և հավելեց, որ այս համատեքստում առաջին կարևոր հարցը TRIPP-ի իրագործումն է:
Փաշինյանը TRIPP-ի իրագործումը կարևորեց նաև այն առումով, որ բացվի Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցությունը:
![]()