Կոտայքում հայտնաբերվել է համակարգչային հափշտակnւթյան, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող տղամարդը

Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնում հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունն իրացվել է Կատայքի մարզի քրեական ոստիկանների և մարզի պարեկների հետ։

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող Գառնիի 35-ամյա բնակիչը, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը, հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Գառնիի բաժին։

Նա կալանավորվել է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ