Դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերություններում վերջին զարգացումները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ ՄԿրտչյանը մասնակցել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) հիմնադրման 107-րդ տարեդարձին նվիրված ամենամյա հանդիսավոր ընթրիքին։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է դեսպանը։

«Միջոցառման ընթացքում հանդես եմ եկել ելույթով՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններում վերջին զարգացումներին, համագործակցության ընդլայնման նոր հեռանկարներին ու հնարավորություններին։

Ներկայացրել եմ նաև AMAA-ի հետ իմ փորձառությունը՝ ընդգծելով կազմակերպության գործունեության և առաքելության կարևորությունը»,- գրել է դեսպանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ