ՀԵՑ-ի հավելագրումներով մարդկանց թալանողները, այսօր սրբի դեմքով խոսում են թալանից․ Օհանյան

 

Աննա Օհանյանը գրել է․

ՀԵՑ-ի հավելագրումներով մարդկանց թալանողները, այսօր սրբի դեմքով խոսում են թալանից։
Հիշում եմ, երբ ՀԷՑ-ի տեր ու տիրակալները Կարապետյանների ընտանիքն էին, գրեթե բոլոր բաժանորդները բողոքում էին հավելագրումներից, դա բացահայտվեց նաև ստուգումներով և վերահաշվարկներով, իսկ այսօր, ժամանակին ժողովրդին անողոքաբար թալանածների կլանի անդամ Նարեկ Կարապետյանն հայտարարում է, թե համաշխարհային միջոցառման համար շատ գումար են ծախսում:
Նարեկ, շատ է գումարը, թե քիչ՝ վերադառնալու է, հաստատ այդ գումարի չափ հյուրերը Հայաստանում ծախսում են, իսկ այ քո ընտանիքի թալանը իրոք որ շատ-շատ է, դու ավելի լավ է դրանից խոսիր, իսկ միջոցառումը հանգիստ թող, քանի որ ամեն ծախսված լումայի համար հաստատ հաշվետվություն է լինելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ