Մոռացել եք՝ ինչ էին ասում՝ ինչքան պետք է կխփենք. քվեատուփերը լցնում էին, գերեզմանից մարդկանց բերում. տեսանյութ

«Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանը կարծում է, որ «Ուժեղ Հայաստան»-ը չի կարող այլ ձեռագիր որդեգրել՝ բացի կաշառքից:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ անդրադառնալով Ստեփանավանում տեղի ունեցող քննչական գործողություններին:

Ըստ Սաֆարյանի՝ Հայաստանում իրավապահ համակարգը գործում է օրենքի տառին և ոգուն համապատասխան. «Ընդդիմադիրները ԱԺ էլ իրենց մուտքը չէին պատկերացնում առանց կաշառքի, կոռուպցիայի, որոնք, ի դեպ, մեծ ծավալով են եղել»:

Դիտարկմանը, որ իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապված ևս ահազանգեր կան, վերջինս նկատում է. «Չեմ հավատում, որ Արմավիրի մարզպետն ասի՝ չեք մտածում ձեր զորակոչիկ տղայի մասին․ սա զրպարտություն է, Դաշնակցությունից հեռու չէ»:

Սաֆարյանը նաև անտեղի է համարում այն քննադատությունները, երբ ասում են, թե իշխանությունը խոսում է ժողովրդավարության մասին, բայց իրականում այդպես չէ. «Մոռացել եք՝ ինչ էին ասում՝ ինչքան պետք է կխփենք, քվեատուփերը լցնում էին, գերեզմանից մարդկանց բերում: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ նախկին նախագահների ժամանակ էսքան ընդդիմադիր համայնքի ղեկավարներ լինեին, էլ ժողովրդավարությունը ոնց է լինում»:
Գագիկ Սաֆարյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ