![]()
Հայտնի դիմահարդարն այսօր նշում է իր ծննդյան օրը:
Մոսկվայաբնակ հայ դիմահարդար և ոճաբան Գոհար Ավետիսյանն իր Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել.
«Երևանի ժամանակով արդեն հուլիսի 4-ն է, շնորհավոր իմ ծննդյան օրը », – լուսանկարին կից գրել է դիմահարդարը:
Էջի հետևորդները մի շարք շնորհավորական խոսքեր և բարեմաղթանքներ են գրել Գոհարի հասցեին:
Նշենք, որ օրեր առաջ հայտնի դիմահարդարը Հայաստանում էր: Նա մայրիկի և տատիկի հետ լուսանկար էր հրապարակել:Գոհար Ավետիսյանի համար աշխարհի ամենասիրելի վայրը Հայաստանն է, Երևանը։ Այդ մասին նա ասել էր «Ուրբաթ Ռեգինայի» հետ շոուի ժամանակ։
![]()