![]()
«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այլևս առաջվա պես լինել չեն կարող:
«Հայաստանն այլևս չունի Կառավարություն, որի վրա տոննաներով կոմպրոմատ կա»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:
Անդրադառնալով գազի գնի հնարավոր թանկացման վերաբերյալ խոսակցություններին՝ վերջինս նկատում է. «Ռուսաստանն ամեն օր տրաքում է, բայց մեզ վախեցնում է, թող գնան այրոպորտներին տիրություն անեն, չեն կարողանում թռնել: Գազը թանկացնեն՝ չենք մեռնի»:
Ըստ նրա՝ հայկական երկաթուղին պետք է ամբողջությամբ վերակառուցվի. «Վազող ավանակն ավելի արագընթաց է, քան մեր երկաթուղու շարժակազմը, ռուսական շնորհքը սա է»:
Մեհրաբյանը այն համոզմանն է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները մեզ համար առաջնահերթ են, քանի որ մեր սահմանների ¾-ը Ադրբեջանի հետ է: Ըստ նրա՝ Ադրբեջանի համար էլ է մեզ հետ հարաբերությունները կարևոր:
«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանները վաղ թե ուշ բացվելու են:
Մեհրաբյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()