![]()
Հակոռուպցիոն կոմիտեն պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով նոր մեղադրանք է առաջադրել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նոր մեղադրանքն առաջադրվել է երկու դրվագով։ Մեկը վերաբերում է «Հոկտեմբեր» կինոթատրոնի օտարմանը, մյուսը՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի խախտմանը։
Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու գործով են կալանավորված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեղադրանքի ապացուցման դեպքում նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:
Հիշեցնենք նաև՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակել էր Վարդան և Սպարտակ Ղուկասյանների գործով վերդիկտ, համաձայն որի՝ խուլիգանության մեղադրանքով Վարդան Ղուկասյանն արդարացվել էր, իսկ Սպարտակ Ղուկասյանը՝ մեղավոր ճանաչվել:
Նշենք՝ արդարացման վճիռը վերաբերում է միայն խուլիգանության մեղադրանքին, ըստ որի՝ 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները կոպիտ արտահայտություններ էին արել իրենց կաշառքի համար մեղադրողների հասցեին:
Դեպքից հետո նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել։ Նրանք մեղադրվում էին մի խումբ անձնաց հետ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար։
![]()