Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 մլրդ-ի գույք և դրամական միջոց

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի բավարարել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց։

Հակակոռուպցիոն դատարանի վճռի դեմ Գլխավոր դատախազությունը և պատասխանողները ներկայացրել էին վերաքննիչ բողոքներ, որոնք մասնակի բավարարել էին։

Վերաքննիչ դատարանի 2026 թվականի հուլիսի 3-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի 2026 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումներով վարույթ չեն ընդունվել։

Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվեն՝

  • 9 անշարժ գույք (2023 թվականի դրությամբ անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 811 մլն 400 հազար դրամ),
  • 6 շարժական գույք,
  • 18 մլն 371 հազար 325 դրամի ավանդ, 300 մլն 49 հազար 322 դրամի փոխառություն,
  • 17 մլն 135 հազար 233 դրամ,
  • «ԷՄ-ԷՆ-ԺԻ» ՍՊ ընկերության 15,9456% բաժնեմասը։
    Անշարժ գույքերն են՝

1. Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի 109/45 տարածքը,

2. Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 1-ին փակուղու 3 բնակելի տունը,

3. Արմավիրի մարզի Արշալույս համայնքի 21 փողոցի 32 կիսակառույց բնակելի տունը,

4. Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի 24/1 բնակելի տունը,

5. Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Անդրանիկ թաղամասի 1 բնակելի տունը,

6. Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Չարենց 1-ին թաղամասի 262 բնակելի տունը,

7. Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Ա. Մանուկյան թաղամասի 197 կիսակառույց բնակելի տունը,

8. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Զ. Անդրանիկի պողոտայի 80/2 հասարակական կառուցապատման հողամասը,

9. Արմավիրի մարզի Արշալույս համայնքի 17 փողոցի 4 հողամասը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ