Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավորները

Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ, որոնք ձեռք են բերվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «ՀՀ-ում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակում։

Նախաձեռնությունը «Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի շրջանակում հայ-ավստրիական համագործակցության արդյունք է, որի հիմքը դրվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Cattle Breeders Austria-ի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։

Ձեռք բերված կենդանիների համար նախատեսվում է փոխհատուցել շուրջ 35 մլն ՀՀ դրամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ