Արևմուտքում փորձում են իրականացնել հիվանդ երևակայությունները՝ ՌԴ-ին հայտարարելով ագրեսոր․ Շոյգու

Արևմտյան ղեկավարները, քաղաքացիների կյանքի որակի բարելավման ուղղությամբ աշխատելու փոխարեն, շարունակում են իրենց հիվանդ երևակայություններն իրականացնելու փորձերը՝ Ռուսաստանին հայտարարելով ագրեսոր:

Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Ռուսաստանի տարածքում գործող ոչ կառավարական կազմակերպությունների օգտագործմամբ ապակառուցողական գործունեությանը հակազդելու միջոցառումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։

«Այսօր ակնհայտ է, որ Արևմուտքի երկրների, արևմտյան կոալիցիաների քաղաքական ղեկավարությունը իրենց քաղաքացիների կյանքի որակի բարելավման փոխարեն, որոնք իրենց են վստահել իրենց և իրենց երեխաների ապագան, շարունակում է իրենց հիվանդ երևակայություններն իրականացնելու փորձերը՝ Ռուսաստանին հայտարարելով ագրեսոր և գլխավոր թշնամի, սեփական բնակչությանը ահաբեկելով մտացածին «ռուսական սպառնալիքով»», — շեշտել է նա:

Շոյգուն ընդգծել է, որ վերջին շրջանում եվրոպական առաջնորդների և ոչ մի ելույթ չի անցնում առանց համապատասխան ուղերձի:

«Փաստացի յուրաքանչյուր ելույթում (եթե ոչ սկզբում, ապա վերջում) խոսքը «ռուսական սպառնալիքի» մասին է: Ընդ որում՝ մեր երկրի քաղաքական ղեկավարությունը բազմիցս ասել է, ասում է և շարունակում է կրկնել, որ ոչ մի սպառնալիք գոյություն չունի»,- նշել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ