![]()
«Վայ էդ քաղաքական ուժին, որ մտածում է, որ երկրի անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»:
Այս մասին ԱԺ-ում ասել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ չհերքելով Տավուշում ադրբեջանցի հովիվի հայտնվելու մասին տեղեկությունները:
«Լինում են էդպիսի դեպքեր: Խաղաղության հաստատումից առաջ էլ, հիմա էլ հնարավոր են նման դեպքեր: Փառք Աստծո, երկու կողմն էլ կառուցողական են վերաբերվում, օգնում են, վերադարձնում են:
Խուսափել հնարավոր չէ. եթե պատ չենք շարում, նման դեպքեր հնարավոր են»,- հայտարարել է Միրզոյանը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում հայտնվել էին տեղեկություններ այն մասին, թե ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը, նրան հայտնաբերել են, և նա Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է:
![]()