![]()
«TRIPP նախագծի շրջանակում ՀՀ-ն պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների ու մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի սահմանային հսկողության բոլոր կետերով ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք»:
Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով «ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:
«ՀՀ-ն իր ներպետական օրենսդրությամբ և միջազգային համաձայնագրերին համապատասխան շարունակում է պատասխանատու լինել հետևյալի համար.
ա. անվտանգություն և իրավապահ գործունեություն,
բ. սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն,
գ. մաքսային և միգրացիոն հսկողություն,
դ. հարկերի և տուրքերի փոխանցում պետբյուջե,
ե. տեղեկատվական համակարգեր,
զ. պետական վարչարարություն և վերահսկողություն»,- նշել է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ այս բոլորի նկատմամբ ՀՀ-ն պահպանում է իր լիակատար ինքնիշխանությունը և իրավազորությունը:
![]()