![]()
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեսագրությանն ու տեղեկատվությանն այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն և աջակիցներն ընտրակաշառք են բաժանել:
Ռուբինյանը նշել է, թե «Ուժեղ Հայաստանի»-ի անդամները քրոնիկ ընտրակաշառատուներ են:
««Ուժեղ Հայաստանի» թեկնածուն Ստեփանավանում օրը ցերեկով ափաշքյարա ընտրակաշառք է տալիս կուսակիցներին, որ տանեն բաժանեն: Իրենք քրոնիկ ռեցեդեվիստ են, բայց ինքնապահպանման բնա՞զդ էլ չունեն, չգիտե՞ն, որ բռնվելու են»,- նշել է Ռուբինյանը:
Նա հավելել է, որ ամբողջ Հայաստանում միայն 1 համայնքում այս կուսակցությունը թեկնածու ունի ու կաշառք է բաժանում. հարց է ծագում՝ չգիտե՞ն, որ բռնվելու են:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()