Կրեմլը չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման թեմայով զեկույցին․ Պեսկով

Կրեմլը դեռևս չի ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին:

Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ո՛չ, չենք ծանոթացել։ Դեռ չենք ուսումնասիրել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել էր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների համատեղ զեկույցը՝ «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին»:

Դրանում արտացոլված է, թե ինչպես ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կարող է անդրադառնալ հանրապետության տնտեսության վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ