Վիճաբանություն-ծեծկռտուք Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում». կա վիրավոր, որոնվում է 2 անչափահաս

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, ով հայտնել է, որ Աբովյան քաղաքում հայտնի «Բենզինների խաչմերուկում» վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կոտայքի բաժին, որ «գուտ հարցական գլխուղեղի ցնցում հարցական, գլխի դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ քթի կոտրվածք և քերծվածքներով» իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Հ.-ն է։

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ Արամ Հ.-ին մարմնական վնասվածքներ են պատճառել Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Տ. Մ.-ն և 17-ամյա Ա. Ա.-ն։

Համայնքային ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Տ. Մ.-ն և Ա․ Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ