![]()
Լոռու մարզի Ստեփանավան համայնքում խուզարկություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների բնակարաններում ու գրասենյակներում:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում:
Ձերբակալվել է 14 անձ։
Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
![]()