ՌԴ-ին մնում է մեկ լծակ, որը չի կիրառել. չպետք է ևս մեկ քաղաքական ահաբեկչության լծակ տանք. տեսանյութ

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանն այն համոզմանն է, որ ԱՄՆ ընտրություններից հետո իրավիճակը հանդարտվելու է:

«Չեմ բացառում, որ նոյեմբերի 3-ից հետո Թրամփը հայտարարի՝ Զելենսկին իմ ընկերն է ու շատ լավ տղա է»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:

Ադամյանի խոսքով՝ այս պահին Ուկրաինան պահում է աշխարհի անվտանգությունը, իսկ Եվրոպան եղել է ու կմնա Ուկրաինայի կողքին:

Անդրադառնալով Հայաստանին վերաբերող հարցերին, մասնավորապես երկաթուղուն՝ վերջինս այն համոզմունքն է արտահայտում, որ եթե այն մնա ռուսական կառավարման ներքո, ապա շարունակելու է սողալ:

«ՌԴ-ն ի՞նչ լծակներ ունի ՀՀ-ի վրա. Լարսը, որը ցանկացած պահի կարող է փակել-բացել, գյուղմթերքի մեջ ինչ ասես հայտնաբերել, որն արդեն կիրառել է, մնում է մեկ լծակ, որը չի կիրառել՝ գազը, և զոհաբերել երկաթուղին և ԱԷԿ-ը, քաղաքական ահաբեկչության ևս մեկ լծակ ենք տալիս ՌԴ-ին»,- կարծիք է հայտնում նա՝ հավելելով. «Եթե ռուսական պարերը պարենք, մեր երկաթուղին ոչ մեկին պետք չի լինի»:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամի նկատառմամբ՝ եթե Հայաստանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիրքերը թուլանան, ապա Ադրբեջանին ոչ մեկը չի կանգնեցնելու. «Բանակի հետ ԹՐԻՓՓ-ն ու ԵՄ դիտորդներն են պահում ՀՀ անվտանգությունը»:

Ադամյանը, սակայն, միաժամանակ ընդգծում է, որ անկախ ԱՄՆ-ում տեղի ունեցող փոփոխություններից՝ ԹՐԻՓՓ-ի ծրագիրը շարունակվելու է:

Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման մասին՝ վերջինս նշում է. «Քանի դեռ ռուս սահմանապահները ՀՀ տարածքում են, Թուրքիա-Հայաստան սահմանը չի բացվելու»:

Անահիտ Ադամյանը շարունակում է պնդել այն, որ փողի քսակով ընդդիմություն դարձածները պետք է դուրս մնան քաղաքականությունից: Վերջինս նկատի ունի խորհրդարանական ընդդիմությանը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստամն» դաշինքներ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ