Հիմա էլ ուզում է ալրաղաց կառուցել մեր քաղաքում, որպեսզի հետո դա էլ բերքի հետ միասին տեղափոխի իրենց քաղաք․ Դավոյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Տարիներ առաջ, երբ ես դեռ դպրոցական էի, իմ հայրենի քաղաքից 15 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող մեկ այլ չքնաղ քաղաքում ապրում էր մի մեծահարուստ պաշտոնյա։

 

Նա, իր մանկական բարդույթները սպասարկելու համար, մեր քաղաքի բոլոր պետական հիմնարկները տեղափոխում էր իրենց քաղաք՝ հաշվի չառնելով մեր բնակիչների կարծիքը։

Իսկ այն հիմնարկները, որոնք հնարավոր չէր տեղափոխել, ինքն էր տնօրեն նշանակում։

 

Այսօր այդ մարդու գլխում շատ բան չի փոխվել. ուղղակի հիմա էլ ուզում է ալրաղաց կառուցել մեր քաղաքում, որպեսզի հետո դա էլ բերքի հետ միասին տեղափոխի իրենց քաղաք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ