![]()
Կիբեռհանցագործության դեմ պայքարն ընդհանուր առաջնահերթություն է Միացյալ Նահանգների և Հայաստանի համար։
Այս մասին տեսանյութ և հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«Առաջատար տեխնոլոգիաների, մասնագիտացված սարքավորումների և ամերիկյան փորձագիտական աջակցության միջոցով Միացյալ Նահանգներն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները, պայքարելու անդրազգային կիբեռհանցագործության դեմ և պատասխանատվության ենթարկելու հանցագործներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![]()