![]()
Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն է Հայաստանը դարձրել պետություն, իսկ մինչ այդ մեր երկիրը ընկալվում էր որպես ռուսական արբանյակ:
«Մենք ԱԳՆ չենք ունեցել, քծնվել ենք, վերականգնում ենք մեր իմիջը, այլևս պետական այրերը օլիգարխներն ու մականունավոր հրեշները չեն»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:
Վիգեն Ավետիսի խոսքով՝ ընդդիմության միակ նպատակը Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելն է. «Սա ընդդիմություն չէ, մի խմբակ է, որ պայքարում է Փաշինյանի դեմ, Փաշինյանը աստղ էլ իջեցնի, կասեն՝ աստղ չէ, քար է: Նարեկ Կարապետյանը թող հորոխպորը գնա հարցնի՝ 30 մլն-ը ո՞նց ա կերել, փողերն ու էլեկտրական լարերը գողացել են»:
Քանդակագործի նկատառմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է այնպես, ինչպես ժողովուրդն է պահանջում. «Նիկոլ Փաշինյանը կարողացավ Հայաստանը փրկել, այսօր աշխարհը նրան ընդունում է որպես հավասարի»:
Ավետիսը միաժամանակ նկատում է. «Օլիգարխական սիստեմին քշել է ժողովուրդը, որի պարագլուխն էր Սերժ Սարգսյանը և նրա բանդան: Քանի դեռ կենդանի են Քոչարյանն ու օլիգարխիական սիստեմը, պետք է պատասխան տան. զավթել էին իշխանությունը ու կթում էին ժողովրդի արյունը»:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ իր դեմ ներկայացրած հայցին, իտալացի քանդակագործը նկատում է. «Սրանից 20 տարի առաջ լիներ՝ Գագիկ Ծառուկյանը ինձ կմորթեր կամ առյուծի վանդակը կգցեր, հիմա դատի է տալիս, լավ է»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()