Ձերբակալվել է նաև ավտոբուսում հայտնի տեսանյութը նկարահանած կինը

ՆԳՆ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են նաև Երևանում հանրային տրանսպորտում ամուսինների վերաբերյալ տեսանյութը նկարահանած կնոջը։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

Նա կներկայացվի նախաքննական մարմին։

Ավելի վաղ համացանցում տարածվել էր նկարում երևացող տղամարդու մասնակցությամբ տեսանյութ, որն արվել էր հանրային տրանսպորտում: Տղամարդը անձը և արժանապատվությունը նվաստացնող բառերով էր խոսել իրեն ուղեկցող կնոջ հետ, վիրավորել ու սպառնացել վերջինիս, վիճաբանել տրանսպորտի ուղևորներից մեկի հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ՆԳՆ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին նախաքննական մարմին։ Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ