![]()
Ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների մասնակիցների՝ ճնշումների վերաբերյալ հրապարակումներին։ Վարչապետը ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին կամ ընտրողներին, որոնք ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ է արել դիմել ուղիղ իրեն nikolpashinyan@gmail.com էլփոստի հասցեով։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան վարչապետը այդ թեմայով 3 նամակ էր ստացել՝ նշելով, որ դեռևս հիմնավորված ահազանգեր չի ստացել նման ճնշումների վերաբերյալ, իսկ աշխատանքից ազատման, լծակներ կիրառելու, վարույթներ հարուցելու համար պետք են հիմնավորումներ, քանի որ ուղղակի ինչ-որ անձի, դեպքի կամ երևույթի մասին առանց հիմնավորման չի կարող գործել:
Նա միաժամանակ շեշտել էր՝ կանգնած է յուրաքանչյուր քաղաքացու կողքին, որը պայքարում է իրավունքի գերակայության համար:
Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում ճնշումների շահարկումների թեմայով փաստաթուղթ է հրապարակել, որը մանրամասնում է, թե ինչի համար է Մասիս համայնքի ղեկավարն աշխատանքից ազատել Ազատաշեն բնակավայրի վարչական ղեկավարին։
Լուսանկարին կից վարչապետը գրել է․ «Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը»։

![]()