![]()
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով:
Տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալված է:
Ավելի վաղ համացանցում տարածվել էր նկարում երևացող տղամարդու մասնակցությամբ տեսանյութ, որն արվել էր հանրային տրանսպորտում: Տղամարդը անձը և արժանապատվությունը նվաստացնող բառերով էր խոսել իրեն ուղեկցող կնոջ հետ, վիրավորել ու սպառնացել վերջինիս, վիճաբանել տրանսպորտի ուղևորներից մեկի հետ:
ՆԳ նախարարությունն արձագանքել էր Երևանի ավտոբուսներից մեկում տեղի ունեցած միջադեպին։
![]()