Արտաշատ համայնքի բնակիչները մաքրության աշխատանքներից գոհ են, քաղաքի մաքրությունը բոլորն են տեսնում. Մկրտչյան

Արտաշատ համայնքի գործող ղեկավար և հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Կառլեն Մկրտչյանը մյուս թեկնածուների հետ միասին Առաջին ալիքի եթերում մասնակցել է բանավեճի:

Նա նշել է, որ 2021 թվականից ի վեր, երբ ինքն է ստանձնել քաղաքի պաշտոնավարումը, քաղաքում զգալի մեծացել են կանաչ տարածքները, իսկ Արտաշատի մաքրությունը բոլորն են տեսնում:

«Կարծում եմ՝ բոլոր բնակիչներն են գոհ մաքրության աշխատանքներից: Մեր պլաններում կա աղբի վերամշակման գործարան ստեղծելը՝ աաշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար»,- հայտնել է Կառլեն Մկրտչյանն ու հավելել, որ արտասահմանյան գործընկերների հետ քննարկումներ են ընթանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ