Մենք մի քանի տարում արել ենք առավելագույնը, գյուղ առ գյուղ շենացնում և բարեկարգում ենք. Մկրտչյան

Արտաշատ համայնքի գործող ղեկավար և հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Կառլեն Մկրտչյանը մյուս թեկնածուների հետ միասին Առաջին ալիքի եթերում մասնակցել է բանավեճի:

Նա ներկայացրել է վերջին տարիներին Արտաշատ խոշորացված համայնքի բնակավայրերում իրականացված աշխատանքները՝ խոսելով նաև համայնքների ավտոպարկերի համալրման մասին:

«Խոշորացված համայնքի ավտոպարկը համալրվել է 25 նոր մեքենայով. Նորաշեն բնակավայրը Կառավարության մոտ 1 մլրդ դրամ ներդրումով համալրվել է 15 գյուղտեխնիկայով: Համալրվել են նաև Ազատավան, Հնաբերդ, Արտաշատ բնակավայրերը: Մենք արել ենք առավելագույնը, օր օրի զարգացնում ենք համայնքները, գյուղ առ գյուղ շենացնում և բարեկարգում ենք»,- ասել է Կառլեն Մկրտչյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ