![]()
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահական աշխատանքի բարձր որակներին բավարար ուշադրություն չի դարձվում։
«Ոչ ոք չի գնահատում, թե որքան հիանալի նախագահ եմ ես։ Ես դա ասում եմ»,- ասել է նա։
Թրամփը պնդել է, որ այժմ ավելի սուր միտք ունի, քան 20 տարի առաջ, և ավելի հեշտ է խելացի որոշումներ կայացնում:
«Կարծում եմ՝ հիմա ավելի սուր միտք ունեմ, քան 20 տարի առաջ։ Չգիտեմ՝ ինչու»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
![]()