Երկվորյակ եղբայրը բանտում «փոխարինել է» եղբորը

Թուրքիայում բանտարկյալը դուրս է եկել բանտից՝ իր փոխարեն այնտեղ թողնելով երկվորյակ եղբորը: Հուսեինը տեսակցության էր եկել իր երկվորյակ եղբորը՝ Մուրադին: Չնայած այն փաստին, որ լուսանկարներում էլ նրանք միմյանցից բավականին տարբեր են՝ որոշ ժամանակ անց Մուրադը կարողացել է շփոթեցնել բանտապահներին ու պահակակետով հանգիստ դուրս գալ բանտից:

Ավելի ուշ, սակայն, բանտի աշխատակիցները գլխի են ընկել, թե ինչ է տեղի ունեցել։ Մուրադը սպանության համար պատիժը կրում էր արդեն մեկ տարի, ու բոլոր աշխատակիցներն իմացել են նրա բնավորությունը:

Ոստիկանության աշխատակիցները տեղի ունեցածի մանրամասները պարզելու համար խուզարկել են տղայի ընտանիքի տունն ու այնտեղ հայտնաբերել իրական բանտարկյալին: Այժմ երկու եղբայրներն էլ ճաղերի ետևում են:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ