Առնվազն դուք պետք է նման բանից չխոսեք, խնդրում եմ ասեք՝ Ձեր կինը որտե՞ղ է աշխատում. Մկրտչյանը՝ Վարդանյանին

Արտաշատ համայնքի գործող ղեկավար և հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Կառլեն Մկրտչյանը մյուս թեկնածուների հետ միասին Առաջին ալիքի եթերում  մասնակցել է բանավեճի:

Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանը Կառլեն Մկրտչյանին մեղադրել է վարչական ռեսուրսի չարաշահման մեջ ու հայտարարել, թե վերջինս մի շարք անձանց հրահանգել է աշխատանքից ազատման դիմում գրել ու ազատվել աշխատանքից՝ այլ քաղաքական հայացքներ ունենալու համար:

«Պարոն Վարդանյան, առնվազն դուք պետք է նման բանից չխոսեք, խնդրում եմ ասեք՝ Ձեր կինը որտե՞ղ է աշխատում»,- հարց է ուղղել Արտաշատ համայնքի գործող ղեկավարը:

Ի պատասխան, Դաշնակցության թեկնածուն հայտարարել է, թե իր կինը քաղաքական ծառայող է:
Այս պատասխանից հետո Կառլեն Մկրտչյանը հորդորել է թողնել քաղաքական հարցերն ու հարթակը ճիշտ օգտագործել՝ համայնքի առաջ ծառացած խնդիրների մասին խոսելու և դրանց լուծման տարբերակներ առաջարկելու համար:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ