Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ. եղանակը` Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 19-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-22-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 23-25 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +15…+17 աստիճան։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ