Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Ռուսաստանը հեռանկարային է համարում Իրանի հետ համագործակցությունը Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի առաջմղման ուղղությամբ։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցություններից հետո Լավրովը վերահաստատել է նաև երկկողմ տնտեսական և ներդրումային պայմանավորվածություններն իրականացնելու Մոսկվայի մտադրությունը։

«Չնայած արդեն բազմիցս հիշատակված բարդ իրավիճակին՝ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ տնտեսական և ներդրումային ոլորտներում պայմանավորվածությունների իրականացումից»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ