![]()
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը՝ 18:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժին է ահազանգել Ս. Մ.-ն և հայտնել, որ Աղվերանի անտառում ծառից կախված դի է հայտնաբերել։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, պարզվել է, որ Արզական-Աղվերան լեռնային նստավայր կոչվող տարածքում՝ անտառային հատվածում, հայտնաբերվել է Ռուսաստանի դաշնության քաղաքացի 22-ամյա Բոգդան Ս.-ի դին։
Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանություն ահազանգած Ս. Մ.-ն աշխատում է «Հայանտառ» ընկերության Հրազդանի ավագ անտառապետ։
![]()