![]()
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը կարծում է, որ ռուսական ուղղվածություն ունեցող ընդդիմությունը դավադրաբար պայքարում է պետության դեմ:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ մեկնաբանելով իշխանության ընդդիմախոսների քննադատությունները՝ կապված COP17-ի ծախսերի հետ:
«Հայաստանը համաշխարհային քաղաքականության բեմահարթակ ա բարձրացել, արմյաշկա սեգմենտը տնաքանդություն ա անում, պետության դեմ դավադրաբար պայքարում: Մարիա Զախարովան չէր եկել, դրա համար Նարեկ Կարապետյանի համար աբսուրդ էր COP-ը: Սրանք ինչ կապ ունեն մեր երկրի հետ, ով են»,- ասում է Շիրինյանը՝ հավելելով. «Ռուսական սեգմենտը՝ եկեղեցու տերտերն ու Սամվելը, կույրաղիք ա, մի օր կարող ա պայթի, պետք ա վիրահատել»:
Ըստ նրա՝ Մոսկվայի նպատակը Հայաստանի իշխանության տապալումն է. «Ռուսաստանից ինչքան հեռու, էնքան Աստծուն մոտիկ»:
Ըստ զրուցակցի՝ Ռուսաստանն ուզում է ներառվել ԹՐԻՓՓ նախագծում, որպեսզի «փչացնի» այն. «ՌԴ-ն ի՞նչ գործ ունի, իրենք թրիք են ԹՐԻՓՓ-ի մեջ, ուզում են փչացնեն. ճանճի պես մեղրի մեջ են ընկնում»:
Անդրադառնալով Լևոն Քոչարյանի այն հայտարարություններին, թե քրեական վարույթները Ռոբերտ Քոչարյանին չեն ստիպի, որ դուրս գա քաղաքականությունից, նա նկատում է. «Քոչարյանի տղեն ախպերական, գողական խոսակցություններ ա տանում, բա հերը ոնց էր վախեցնում, արդարադատությունը վաղուց Քոչարյանի հարցերը պետք ա լուծած լիներ, հերը քիչ էր, հիմա էլ տղեն»:
Նրա խոսքով՝ Հայաստանում պետք է օրենք ընդունել, որ առաջին դեմքը չի կարող հարստանալ. «Այլապես գնդակահարվելու ա ցեղով»:
Ինչ վերաբերում է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների սրմանը, Շիրինյանն ասում է. «Թուրքերը կատաղել են, Ալիևին ասում են՝ մենք օգնենք՝ հաղթես, հիմա չուզես մեզ ենթարկվել, կրոնի միջոցով ճնշում են գործադրում Ալիևի վրա»:
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()