Նախկին ամուսինը հրդեհել է կնոջ տունը

Հուլիսի 4-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնեց, որ նախկին ամուսինը հրդեհել է տունը:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է որ նույն օրը ժամը 10.50-ին 40-ամյա մի տղամարդ հրդեհել է տունը՝ պատճառելով մոտ 5.000.000 դրամի վնաս:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը ներկայացել է ոստիկանություն եւ տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել են փորձաքննություններ և նախապատրաստվում են նյութերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ