Ստեղծվում են հազարավոր աշխատատեղեր, հանքը մինչև 130 մլն դոլար հարկ կվճարի պետբյուջե. Պապոյանը՝ Ամուլսարի մասին

«Պատասխանատու և շրջակա միջավայրի վրա մինիմալ բացասական ազդեցությամբ հանքարդյունաբերություն է»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խոսելով Ամուլսարի մասին։

«Ինչո՞ւ եմ ասում մինիմալ, որովհետև աշխարհում չկա հանք, որ շրջակա միջավայրի վրա չի ազդում․ դա սուտ է»,- հավելել է նախարարը։

Նրա խոսքով՝ հանքարդյունաբերության միջոցով ստեղծվում են հազարավոր աշխատատեղեր, տարիների ընթացքում միլիարդավոր դոլարների հարկային եկամուտներ են գոյանում, ՀՆԱ-ն տարեցտարի աճում է։

Պապոյանի պնդմամբ՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը շատ փոքր է, իսկ այն բացասական պատմությունները, որ պատմում են Ամուլսարի մասին, դրանց նվազագույնն անգամ հետազոտություններով չեն հաստատվել։

«Հանքում արդեն 1600 աշխատակից կա, մինչև 4000 աշխատատեղ է ստեղծվել: Հանքը մինչև 130 մլն դոլար հարկ կվճարի պետական բյուջե, եթե ոսկին թանկանա, ավելի շատ հարկ կվճարի»,- ասել է Պապոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ