Լեոնարդո Դի Կապրիոյից մինչև միջին բնապահպան. բոլորի ուշադրությունն այս օրերին Հայաստանն է. Պապոյան

«Լեոնարդո Դի Կապրիոյից մինչև միջին բնապահպան․ բոլորի ուշադրությունն այս օրերին Հայաստանն է»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Այսօր էլ Ամուլսարի հանքը շահագործվում է, արդեն իսկ թողարկում ունի, արտահանում ունի, դրա ազդեցությունը մեր տնտեսության վրա արդեն իսկ կա, 1600 աշխատող է այնտեղ աշխատում, լրացուցիչ անուղղակի մինչև 4000 աշխատատեղ է ստեղծվել: Հանքը եկող տարի այս գների պահպանման դեպքում, եթե իհարկե ոսկին չթանկանա, որովհետև տենդենցը թանկանալու է, մինչև 130 միլիոն դոլար պետական բյուջե հարկ է վճարում անելու, եթե թանկանա ոսկին, ավելի շատ հարկ կվճարի: ՀՆԱ-ի վրա 1.5-2 տոկոս ազդեցություն է ունենալու, մեր արտահանումը էական ավելացնելու է և մեր տնտեսությունը ուժեղացնելու է»,- ասել է նա՝ անդրադառնալով Ամուլսարին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-30-ը Երևանում անցկացվում է COP-17-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ