Էկվադորում պատարագի ժամանակ խաչն ընկել է քահանայի վրա. նա մահացել է

Էկվադորցի քահանան մահացել է եկեղեցական պատարագի ժամանակ, երբ նրա վրա մեծ խաչ է ընկել խորանի պատից ընկնելուց հետո, հաղորդում է Periodico թերթը՝ հղում անելով սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութին։

Հրատարակության համաձայն՝ հայր Պատրիսիո Ալֆրեդո Սանչես Մոլինարին իր ամենօրյա պատարագն էր մատուցում Գուայակիլ քաղաքի կաթոլիկ եկեղեցում, երբ նրա ետևում պատին ամրացված խաչը հանկարծակի պոկվել է և ընկել ուղիղ քահանայի վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ