![]()
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 18-ին տեղական ժամանակով ժամը 20:00-ին կդիմի երկրի քաղաքացիներին, կեսօրին հայտնել է Ելիսեյան պալատը։
Ելույթը տեղի կունենա հոկտեմբերի 17-ի զանգվածային բողոքի ակցիաներն ուղեկցած անկարգությունների հաջորդ օրը։
Ավելի վաղ Մակրոնը դատապարտել էր բռնությունը և խոստացել պատասխանատվության ենթարկել ջարդերի և պետական հիմնարկների ու ձեռնարկությունների վրա հարձակումների մասնակիցներին։
«Մեր Հանրապետությունում բռնությանը տեղ չկա։ Նրանք, ովքեր ավերել են և հարձակվել պրեֆեկտուրաների ու ձեռնարկությունների վրա, թալանել անգամ քաղաքապետարանների շենքերը, կենթարկվեն պատասխանատվության և կպատժվեն», — հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Նա նաև աջակցություն է հայտնել իրավապահ ուժերին, որոնք, ըստ նրա, երաշխավորում են ցույցեր անցկացնելու իրավունքը։
«Մենք բոլորս միասնական կլինենք քաոս սերմանողների դեմ պայքարում, որոնք ձգտում են միայն քանդել մեր ինստիտուտները և խոչընդոտել նրանց, ովքեր խաղաղ կերպով են արտահայտում իրենց պահանջները», — ընդգծել է Մակրոնը։
![]()